Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

03 ապր 2025 21:04

Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերին

Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերինՖրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրոպայի պատասխանը բաղկացած կլինի 2 փուլից. առաջին պատասխանը կտրվի ապրիլի կեսերին։ Երկրորդը՝ ավելի ընդարձակ, ապրիլի վերջին։ Մեր պատասխանը լինելու է հստակ, այնպես, որ բոլորին դա հասկանալի կլինի»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կտուժի ԱՄՆ-ի չմտածված միջոցառումներից:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է իսպանական տնտեսությունը 14,1 մլրդ եվրո արժողությամբ առևտրային տուրքերից պաշտպանելու պետական ծրագրի մեկնարկի մասին:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել հայելային ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին. բազային նվազագույն դրույքաչափը կազմել է 10%: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր