Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

04 ապր 2025 12:22

Թուրքիայում 648 մարդ հայտնվել է հիվանդանոցում շաուրմայից թունավորվելու հետևանքով

Թուրքիայում 648 մարդ հայտնվել է հիվանդանոցում շաուրմայից թունավորվելու հետևանքով Թուրքիայում 648 մարդ շաուրմայից թունավորվել է և հայտնվել հիվանդանոցում: Հայտնում է Ռիա Նովոստին:

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի նահանգում: Մարդիկ թունավորվել են հավի շաուրմայից ու հայտնվել հիվանդանոցում:

«Թունավորման բողոքի նշաններով մարզի հիվանդանոցներ է դիմել ընդհանուր առմամբ 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Շաուրմա վաճառող սրճարանը փակվել է, 2 անձ է ձերբակալվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր