Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից          Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է       Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են    

05 ապր 2025 11:30

Երևանում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, վարորդը մաhացել է

Երևանում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, վարորդը մաhացել էԱպրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր