Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

05 ապր 2025 20:41

Եթե ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ այլ անձի, վստահաբար «Մարդագողություն» օպերացիան պսակվել է հաջողությամբ

Եթե ՔՊ-ն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ այլ անձի, վստահաբար «Մարդագողություն» օպերացիան պսակվել է հաջողությամբ«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքում գրել է

Եթե գործող իշխանությունը ճանաչում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և ի գիտություն ընդունում 4 քաղաքական ուժերի հայտարարությունները՝ Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին, ապա որևէ ինտրիգ բացառելու նպատակով, ինչպես նաև գյումրեցիների ընտրությունը հարգելու մղումից դրդված, պարտավոր է հենց այսօր պաշտոնապես հայտարարել, որ Գյումրու ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրելու․․․

Եթե ավագանու անդրանիկ նիստում ՔՊ-ն որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ որևէ այլ անձի, ապա կարելի է վստահաբար պնդել, որ «ՄԱՐԴԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ» օպերացիան պսակվել է հաջողությամբ․․․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր