Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը          Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ       Տեսանյութ․ Նշվեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ    

08 ապր 2025 09:54

Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»

Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է ․Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:

Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի  «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։

Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 08․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր