Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

08 ապր 2025 12:51

Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին խնդրել է վերանայել նոր մաքսատուրքերը

Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին խնդրել է վերանայել նոր մաքսատուրքերըԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն անձամբ է խնդրել նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել մի շարք երկրներից ներմուծվող ապրանքների նոր մաքսատուրքերը, գրել է «Washington Post»-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Նշվում է, որ Մասկը շրջանցել է նախագահի խորհրդականներին ու անձամբ դիմել նրան։ Փորձը ձախողվել է. երկուշաբթի օրը Թրամփը սպառնացել է լրացուցիչ 50% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծման համար՝ ի լրումն արդեն իսկ հայտարարված 34%-ի։

Հրատարակությունը գրել է, որ ներմուծման մաքսատուրքերի շուրջ վեճը դարձել է Մասկի և Թրամփի ամենաառանցքային տարաձայնությունը, և նախագահի մոտեցումը տուրքերի նկատմամբ կարող է վնասել Միացյալ Նահանգների հիմնական արտադրական և սպառողական կենտրոններին:

Պարբերականը նշել է, որ սակագների վերաբերյալ նման որոշումը կվնասի նաև Tesla-ին, որի ղեկավարը Իլոն Մասկն է։

Մասկը նաև համաձայն չէ Թրամփի կոալիցիայի այլ անդամների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են վիզաները որակավորված ներգաղթյալների համար և DOGE մոտեցումը պետական ​​ծախսերի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր