Դիլիջանում թալանել են քաղաքացու բնակարանը, վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամը

Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ բնակարանը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Մարգարիտ Զ․-ին, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի ժամը 08։50-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտքի դուռը բացելու միջոցով մտել են Դիլիջան համայնքի Գետափնյա փողոցի 86-րդ շենքի իրեն պատկանող բնակարան և ննջասենյակի պահարանի մեջ դրված զարդատուփից գողացել 7 կտոր ոսկյա և 4 կտոր արծաթյա զարդեր՝ պատճառելով շուրջ 1 մլն 590 հազար դրամի վնաս: