Շիրակի եւ Սյունիքի դատարաններում քաոսային իրավիճակ է․«Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։
«Նոր դատավոր ունենք՝ Արթուր Ոսկանյանն է՝ Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս իրավիճակը սովորական երեւույթ է դարձել, Դատավորներին բաշխում են, որոշ ժամանակ աշխատում են, հետո ուղարկում Երեւանի նստավայր, դրանով պայմանավորված էլ ամեն անգամ գործը սկզբից է սկսվում։ Իմ վարույթում այդպիսի տասնյակի հասնող գործեր կան, որոնք Սյունիքի ու Շիրակի դատարաննեում են քննվում»,-այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը՝ հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 25 թ համարում։