Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել          Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ       Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը    

12 ապր 2025 09:29

Հայաստանի համակարգողը փոխվել է․ «Հրապարակ»

Հայաստանի համակարգողը փոխվել է․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կուրատոր Կոզակին ՌԴ նախագահը փոխել է: Նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները: Սա մի բանի մասին է վկայում, որ Հայաստանը Կրեմլի համար կարեւոր ուղղություն է դարձել է, եւ ավելի ծանրակշիռ պաշտոնյա է նշանակվում: Վլադիմիր Պուտինը վստահում է նրան, եւ նա բավականին պատասխանատու ու կարեւոր դեր է խաղում Կրեմլում: Այս մեկ ամսվա ընթացքում Կիրիենկոն դեռ ծանոթանում է իրավիճակին, այսպես կոչված՝ զոնդաժ է իրականացնում: Մեզ ասացին, որ այս ընթացքում նա որոշ հայ գործիչների հետ է շփվել, ոմանց անգամ ընդունել է Կրեմլում: Ընդ որում, լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանն է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Կիրիենկոյի հետ:

Մեր փորձերը` Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից մեկնաբանություն ստանալու, ինչպես միշտ, հաջողությամբ չպսակվեցին․ նա մեծ եռանդով հերքում տարածելու կողմնակից է, այլ ոչ թե լրագրողների հարցերին պատասխանելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Քոչարյանի ասուլիսները վարող Ագնեսա Խամոյանը մեր հարցին՝ Ռ. Քոչարյանը վերջերս Մոսկվա մեկնե՞լ է, եթե այո, ապա ո՞ւմ հետ է հանդիպել, պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 12․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր