Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն, իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի:
Վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: