Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար

«Մենք երբ ասում ենք՝ պատրաստ ենք գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության՝ այդ թվում ՄԵղրիի, Սյունիքի բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Ադրբեջանն անընդհատ ասում է անխոչընդոտ ճանապարհ են ուզում, դա ի՞նչ է իրենից ենթադրում, Փաշինյանն ասաց․
«Ադրբեջանն ասում է ՀՀ-ն քանի որ լուծումներ չի տալիս ու առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայարցել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց: Սա նշանակում է, որ Իրանի երթուղին և պայմաններն իրենց համար ընդունելի են, մենք ասում ենք՝ պատարաստ ենք այն պայմաններով, որով Իրանով են անցնում, նույն պայմաններով ապահովենք ՀՀ տարածքով, որ ի ցույց դնենք այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրեբջանին կարող են ըդնունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում: Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար»,-ասաց Փաշինյանը: