Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում          Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

16 ապր 2025 17:30

100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել

100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրելՋո Բայդենը իր առաջին ելույթն է ունեցել պաշտոնը լքելուց հետո։ Նա քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը:

ԱՄՆ նախկին նախագահը ելույթ է ունեցել Չիկագոյում կայացած համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներին։

Նա ասել է, որ կառավարությունը ջախջախիչ հարված է հասցրել սոցիալական ապահովության համակարգին:

«100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել, որ շունչ է կտրում», - ասել է Բայդենը:

Նա սոցիալական ապահովությունն անվանել է «սրբազան պարտականություն» և ընդգծել, որ այն մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքի համար։ ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ ամերիկյան ժողովուրդը երբեք այսքան պառակտված չի եղել, և միայն երեսուն տոկոսն է գոհ ներկա վիճակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր