ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post          Մարտի 23-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

16 ապր 2025 18:10

Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման

Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկմանԻրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը նույն վայրում կկայանա ապրիլի 19-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին բացատրել է, որ Իրանի հետ բանակցային գործընթացը կենտրոնանալու է երկու կետի վրա։ Առաջինն ուրանի հարստացման մակարդակն է. Վաշինգտոնը ձգտում է ստիպել Թեհրանին դադարեցնել միջուկային նյութերի հարստացումը 3,67 տոկոսի շեմից բարձր: Երկրորդը կետն Իրանի հրթիռային ծրագիրն է։ Սական իրանական կողմը հասկացրել է, որ մտադիր չէ այդ հարցը քննարկել ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր