Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

16 ապր 2025 19:33

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայով, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր