Գյումրի քաղաքի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել          Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը       Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ    

22 ապր 2025 11:44

Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Ուսումնարան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ուսանողական, Օրջոնիկիձեի, Հակոբջանյան փողոցների, Մյասնիկյան 1-ին նրբանցքի գազասպառողների, «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր