Դադարեցվել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները          Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ       Ցեղասպանություն բառն օգտագործելուց հրաժարումը խարխլում է ճշմարտությունը, պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն    

25 ապր 2025 14:08

Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեք

Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեքԱջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններին ու որոշումներին. այս մասին Ազատության հրապարակում տեղակայված վրանում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեք: Տեղյակ եմ, որ այն ծրագրերը որ իրականցնում է  ՀՀ կառավարությունը, ունեն բազմաթիվ խնդիրներ: Առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել դեռ նախագծային փուլում և ասել, որ սկզբից էլ դա տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ կան, որոնք հաշվի չեն առնվել: Համարում եմ՝ մեր ժողովրդի կողմից ունեք լիազորություն որոշումներ կայացնելու, և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում՝ եթե որոշեք գրասենյակային պայմաններում աշխատանքները իրականացնեք, պատրաստ ենք նաև ներկայացուցչությունը տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը: Սա որպես առաջարկ կարող եք ընդունել և հաշվի առնեք ձեր հետագա որոշումներում:
Կառավարության կողմից կա առաջարկ, որ դուք խմբեր ստեղծեք և աշխատանքներ իրականցնեք, ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի քանի որ այդ ծրագրերից կախված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը ՀՀ-ում»,- ասաց Արցախի նախագահը:

Խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը Արցախի նախագահին տեղեկացրեց իրավիճակը: Նա ասաց, որ կառավարությունից նրանց ասել են, եթե վրանը չհանեն, երկու ամսով էլ չի երկարացվի 40 հազարների աջակցությունը:

«Մենք ասել ենք՝ սա այն հարթակն է, որ հնարավորություններ է տալիս հանդիպումներ ունենալու մեր հայրենակիցների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրնրը: Ասել ենք՝ վրանը որևէ կերպ չի կարող խանգարել, որ մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց, առաջիկա օրերին Խորհուրդը պետք է հանդես գա հայտարարությամբ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր