Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ          Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել       Մարտի 24--ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը    

26 ապր 2025 11:19

Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, ցավոք ժամանակավորապես օկուպացված է

Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, ցավոք ժամանակավորապես օկուպացված էՂրիմը կմնա որպես Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածք։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը։ Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ։ Սա մեր սեփականությունն է, ոչ թե իմը, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է։ Ժամանակավորապես օկուպացված տարածքները, ցավոք, ժամանակավորապես օկուպացված են։ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել զենքի սպառնալիքով, և դրա արդյունքները ոչ ոք չի ճանաչի», - ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։

«Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում։ Եվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հասկանում է սա, և բոլորը հասկանում են սա, որ Ղրիմը երկար ժամանակ Ռուսաստանի կազմում է եղել», - ասաց Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր