Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Այս մասին հայտնում է Reuters–ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անուղղակիորեն կբանակցի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ Մասկատում՝ Օմանի միջնորդների միջոցով:
Մեկ շաբաթ առաջ կողմերը հանդիպել էին Հռոմում, երկու կողմն էլ բանակցությունները որակել էին կառուցողական։
Նախատեսվում է բանակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Գլխավոր բանակցողների միջև անուղղակի հանդիպումից առաջ այս բանակցությունների ընթացքում կսկսվի պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակի մշակումը:
Time ամսագրին հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր. «Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք Իրանի հետ»:
Սակայն նա նաև Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի մասին էր խոսել, եթե դիվանագիտությունը ձախողվի