Տեսանյութ.Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը ավելանում է, կան նաև զոհեր
Իրանի հարավում՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավարը։«Պարսից ծոցի ափին գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդու մահ է հաստատվել»,-ասել է պաշտոնյան IRIB TV հեռուստաալիքով։ Տուժածների թիվը անցել է 516-ը:
Պայթյունը նախնական տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։
