Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ    

28 ապր 2025 12:55

ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը դեռ ուժի մեջ է, բանակցությունները վերսկսելու համար այն պետք է վերացվի

ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը դեռ ուժի մեջ է, բանակցությունները վերսկսելու համար այն պետք է վերացվի «Կիևն էր, որ դուրս եկավ բանակցային գործընթացից 2022 թվականի ապրիլին: Եվ դա արեց արևմտյան համակարգողների խնդրանքով: Այնուհետև այդ տարվա սեպտեմբերին Վլադիմիր Զելենսկին օրենսդրական արգելք մտցրեց Ռուսաստանի հետ բանակցությունների համար: Այն դեռ ուժի մեջ է: Բանակցությունները վերսկսելու համար արգելքը պետք է հանվի»,-այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջերս ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին կրկին դեմ է արտահայտվել բանակցություններին։ Ինչպես նշել է Լավրովը, այդ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ չի կարող վստահել Ռուսաստանին և նրա հետ բանակցություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր