Oգոստոսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել    

30 ապր 2025 20:08

«Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին

«Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառինԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են «Mercedes ML 350»-ի վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր