ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ

«Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ»,- նշել է Թրամփը:
Նա նշել է, որ դրական է տրամադրված Չինաստանի և նրա առաջնորդ Սի Ցզինպինի նկատմամբ։
«Ինձ դուր է գալիս նախագահ Սին: Նավերը շրջվում են երթուղուց, որովհետև հրաժարվում են ապրանքներից, մաքսատուրքերի պատճառով չեն ցանկանում գնել: Ամբողջ Չինաստանում փակվում են գործարաններ, քանի որ մեզ անհրաժեշտ չէ նրանց արտադրանքը»,- հայտարարել է Թրամփը։