Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ          Տեսանյութ.Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են       Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ    

02 մայիս 2025 13:02

Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջ

Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջԵրեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 22։30-ի սահմաններում Երևանյան խճուղում, թիվ 27 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Աշոտ Խալաթյանը իր վարած «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանով վերջինը առաջ է ընթացել և բախվել մթերային խանութի ապակյա դռանն ու ըմպելիքների համար նախատեսված սառնարանին՝ կոտրելով դրանք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի հետևանքով վնասվել է նաև կայանված վիճակում գտնվող «Kia» մակնիշի ավտոմեքենա։

Կայքի տեղեկություններով «Ford Explorer»-ի վարորդ Ա․ Խալաթյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր