Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

05 մայիս 2025 12:18

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում ավտոմեքենա է այրվել

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում ավտոմեքենա է այրվելՄայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan»  ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 5-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի հատվածը երկկողմանի երթևեկելի է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր