«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

05 մայիս 2025 17:05

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել էՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր