Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում          Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 մայիս 2025 11:22

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համարՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։ 

Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց «գրգռում և հովանավորում» են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։

Նա հավելել է, որ «աննախադեպ» տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սրման ակնկալիքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր