Տեսանյութ.Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք          Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ       ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ    

07 մայիս 2025 11:05

Հնդկաստանի ԶՈՒ-ն սկսել է «Սինդուր» գործողությունը, Պակիստանը պատասխանել է

Հնդկաստանի ԶՈՒ-ն սկսել է «Սինդուր» գործողությունը, Պակիստանը պատասխանել էՄայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մասին, որն ուղղված էր «Պակիստանում ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ»։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Հնդկաստանի վրա ահաբեկչական հարձակումները ծրագրվել և ուղղորդվել են Պակիստանից»։

«Արդարությունը վերականգնվեց՝ Ջայ Հինդ, Կեցցե՛ Հնդկաստանը», - այս գրառումը հրապարակել է Հնդկաստանի բանակի մամուլի ծառայությունը իր X էջում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Պակիստանում ինը թիրախների վրա ընդհանուր առմամբ ինը հրթիռային հարված է հասցվել։ 

Նյու Դելին հատուկ ընդգծել է, որ թիրախները պակիստանյան ռազմական օբյեկտներ չէին: Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել նպատակների և մեթոդների ընտրության հարցում»:

Ani լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարվածների թիրախներն են եղել «Ջաիշ-է-Մուհամմեդ» և «Լաշկար-է-Թայբա»  ահաբեկչական խմբավորումների առաջնորդները։ Գործակալության տվյալներով՝ բոլոր հարվածները հասցվել են Հնդկաստանի տարածքից՝ օգտագործելով բարձր ճշգրտության զենքեր։ 

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հարվածները հասցվել են Հնդկաստանի տարածքից, իսկ իր հայտարարության մեջ Նյու Դելին մեղադրվել է Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ։

Պակիստանի Կոտլի քաղաքում Հնդկաստանի կողմից հրթիռային հարվածի հետևանքով երկու քաղաքացիական անձ է զոհվել, հայտարարել է ISPR-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Շարիֆ Չաուդհրին։ Արևելյան Ահմադպուր քաղաքում առնվազն 12 մարդ վիրավորվել է։ Չաուդհրին պնդում է, որ Հնդկաստանը հարվածել է երկու մզկիթների։ Ավելի ուշ Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 8 քաղաքացիական անձանց մահվան մասին։

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի բանակը խոցել է հինգ հնդկական կործանիչ, այդ թվում՝ երկու Rafale:

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Հնդկաստանի հարձակումը անվանել է պատերազմական ակտ։

«Պակիստանն ունի բոլոր իրավունքները վճռականորեն արձագանքելու Հնդկաստանի կողմից պարտադրված այս պատերազմական գործողությանը, և վճռական պատասխանն արդեն տրվել է», - գրել է նա X-ում։

Պակիստանը նաև 48 ժամով փակել է իր օդային տարածքը և պատասխան գործողություններ է իրականացրել Քաշմիրի Հնդկաստանի սահմանային շրջանների դեմ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր