Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի          Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն, Լավրովը՝ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին       Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները վանկարկում են Վեհափառ՝ հայտնելով իրենց աջակցությունը Կաթողիկոսին    

07 մայիս 2025 13:11

ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ

ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի երկու գլխավոր տեսուչները, իրենց լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին անգործություն կատարելու համար, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից  կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ, որի դիմաց տնտեսվարողներից  որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ։ 

Ապօրինի անգործության համար խմբի կազմում կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ)։

Մեղադրանքներ են ներկայացվել նաև հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տված չորս քաղաքացիներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության ընթացքում դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։

ՍԱՏՄ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր