Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

08 մայիս 2025 14:35

Ալիևի Մոսկվա չգնալը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի համար

Ալիևի Մոսկվա չգնալը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի համարԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ըստ ՌԴ նախագահի օգնականի տարածած տեղեկատվության՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։

Սա, կարծում եմ՝ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։

Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվելը, սակայն, ըստ էության, նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն  Ռուսասատանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։

Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով, թե Արցախի խնդիրն, իբր, վերջնականապես լուծված է, իսկ իր իշխանությունը՝ հարատև, օրըստօրե էլ ավելի հանդուգն ու լկտի է դառնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր