ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ»          1 կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում. «Ժողովուրդ»       ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը, արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»    

08 մայիս 2025 11:50

Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր

Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մայիսի 8-ը հռչակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։

Փաստաթղթում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են և «վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի և աշխարհի անվտանգության, բարգավաճման և ազատության պահպանմանը»:

«Այսօր մեր երկիրը հպարտությամբ նշում է դաշնակից տերությունների՝ նացիոնալ-սոցիալիզմի և ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք նշում ենք ամերիկյան զինված ուժերի անզուգական ուժն ու հզորությունը և խոստանում ենք պաշտպանել բոլոր սպառնալիքներից ազատվելու մեր սուրբ իրավունքը՝ արտաքին և ներքին»,- ասվում է փաստաթղթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր