Ողբերգական դեպք, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մաhացել          Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ-ական է, մյուսը նախկին ԲՀԿ-ական, նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի կա       Բազուկի օգտակար հատկանիշները, այն հարուստ է երկաթով, յոդով, հանքանյութերով, առողջ սննդարար նյութերով    

13 մայիս 2025 15:42

Բազուկի օգտակար հատկանիշները, այն հարուստ է երկաթով, յոդով, հանքանյութերով, առողջ սննդարար նյութերով

Բազուկի օգտակար հատկանիշները, այն հարուստ է երկաթով, յոդով, հանքանյութերով, առողջ սննդարար նյութերովԲազուկը՝ որպես բանջարեղեն, շատ օգտակար է: Այն հարուստ է երկաթով և շատ տարիների ընթացքում օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Բազուկը հարուստ է երկաթով այնպես, ինչպես սխտորը: Այն հարուստ է նաև յոդով այնպես, ինչպես կաղամբը: Բազուկը հարուստ է առողջ սննդարար նյութերով, որոնք խթանում են նյութափոխանակությունը:

Կարևոր է նաև նշել, որ բազուկը հարուստ է մեծ քանակության հանքանյութերով: Այսպիսով. ֆոլաթթուն և կալիումը պաշտպանում են սիրտը, մագնիումը հարստացնում է ոսկորները, յոդը մասնակցություն է ունենում վահանաձև գեղձի, հորմոնների, բիոսինթեզի գործընթացում, իսկ ֆոսֆորը և երկաթը մեծացնում են էներգիայի մակարդակը:

Այս բաղադրատոմսը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1. Սոխ – 2 հատ
2. Բազուկ – 2-3 հատ
3. Քացախ
4. Ձիթապտղի յուղ
5. Աղ
Պատրաստման եղանակը
1. Նախ՝ մաքրել բազուկը և եփել այն աղաջրում:
2. Կտրտել այն շատ մանր կտորների:
3. Սոխը մանր կտրատել և խառնել բազուկի հետ:
4. Հետո ավելացնել քացախ և ձիթայուղ:
5. Ավելացնել աղ:
Այս աղցանը շատ օգտակար է հաստ աղիի դետոքսիկացիայի և լյարդի մաքրման համար, ինչպես նաև տեսողության վերականգնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր