Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը          Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը       ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ շահելու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ    

14 մայիս 2025 14:20

Ուկրաինան հասկանում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները

Ուկրաինան հասկանում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքներըՈւկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարող վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած իրենց բոլոր տարածքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին։

Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և Կիևը պետք է «լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը «թույլ կտա լուծել տարածքային խնդիրները»։

Մակրոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է «մոտ օրերս» ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ կցանկանար դա անել ԱՄՆ-ի հետ միասին։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Վաշինգտոնի վարչակազմի և ամերիկացի սենատորների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր