Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

14 մայիս 2025 15:21

Տեսանյութ.Մեզ ասում են ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության, մեզ էլ ասում են ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիս

Տեսանյութ.Մեզ ասում են ինչո՞ւ են այս անհայրենիքները դեռ իշխանության, մեզ էլ ասում են ձեր հոր հայրը թnւրք է, անունն էլ են տալիսԱժ-ում պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այդ ելույթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի պատասխանից հետո:

Լևոն Քոչարյանը, մասնավորապես, իր ելույթում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուր գնում են հանդիպման, մարդիկ ասում են՝ ինչու մինչև հիմա Քոչարյանը կալանավորված չէ, ասաց. «Բա որ մենք, որ գնում ենք մարդկանց հետ հանդիպման, ասում են՝ ինչո՞ւ են մինչև հիմա այդ անհայրենիք դավաճանները իշխանության»:

Արտահերթ ելույթով հանդես եկած Արշակյանն էլ ասաց. «Մեզ հետ հանդիպմանն էլ ասում են, որ Ձեր հոր հայրը թուրք է, անունն էլ են տալիս, բայց մենք դա այս ամբիոնից չենք կրկնում, չենք բարձրաձայնում:  Ասում են՝ անհայրենրիք դավաճան են սրանք, Արցախը լքել են ընտանիքով, մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ ղարաբաղցու համար չեն արել: Ասում են՝ դրանք անհայրենքի դավաճաններ են, բայց մենք չենք ասում դա այս ամբիոնից»:

Երբ Լևոն Քոչարյանը տեղից արձագանքեց, Արշակյանն ասաց. «արա, տեղդ նստի ու մի խոսի, քո խոսելու ժամանակ ես բան էի ասում, հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը, Լևոն: Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջեցրու»:

Ինչից հետո իրարանցում սկսվեց և պատգամավորները ծեծկռտուք սկսեցին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր