Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում          Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

15 մայիս 2025 12:44

Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով

Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Անթալիա ժամանելուն պես ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած բանակցային պատվիրակության կազմում են ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը,  ԶՈՒ ԳՇ գլխավոր տնօրինության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր