ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը          Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար       Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ    

20 մայիս 2025 12:45

Նեթանյահուն Իսրայելի վրա հարձակումներ հրահրելու համար մեղադրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Կանադային

Նեթանյահուն Իսրայելի վրա հարձակումներ հրահրելու համար մեղադրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Կանադային Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի իշխանություններին «Իսրայելի վրա հարձակումներ» հրահրելու համար։

Իսրայելի վարչապետը համապատասխան հայտարարություն է արել իր X էջում։

Նեթանյահուի խոսքով՝ այս պետությունների՝ Պաղեստինը որպես անկախ պետություն միակողմանիորեն ճանաչելու ծրագրերը, ինչպես նաև Երուսաղեմից Ղազայի հատվածում կրակը դադարեցնելու նրանց պահանջները «պարգև են «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակման համար»։

Նեթանյահուն կոչ է արել «ապառազմականացնել Գազան» և «վտարել» Համաս-ի առաջնորդներին, նաև կոչ է արել շարժման ներկայացուցիչներին «վայր դնել զենքերը» և ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի իշխանությունները պահանջել էին, որ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սպառնալով ձեռնարկել «կոնկրետ միջոցներ»։

Պետությունների այս արձագանքը պատասխան է եղել Իսրայելի բանակի «Գեդեոնի կառքը» գործողությանը, որն ուղղված է եղել Գազայի հատվածում Համասի շարժման դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր