Տեսանյութ.Խաղաղություն խոստանալով՝ բերեց երեք պատերազմ, 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդրով է ապրում          Տիեզերքը պատրաստել է հատուկ ուղերձ այս կենդանակերպի նշանների համար, ինչը կօգնի փոխել նրանց կյանքը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 մայիս 2025 12:44

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները ստացել է նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ։

Սակայն, նրանցից մեկի խոսքով, վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր