Մայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է    

21 մայիս 2025 14:11

Պատրաստ ենք աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը

Պատրաստ ենք աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանըՌուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև խորը կապերը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է բոլոր ուղղություններով առավելագույնս զարգացնել. այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Նախկինի պես համարում ենք, որ մեր դաշնակցային հարաբերություններում կարևորագույն ոլորտներից է անվտանգությունը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը»,-ընդգծել է նա:

Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին՝ Լավրովն ասել է, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը»,-ասել է նա:

ՌԴ ԱԳՆ նախարարը նաև նշել է՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը ներգրավվի հեռանկարային գործընթացներում Շանհայի համագործակցության,  ԲՐԻԿՍ-ի շրջանակներում:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին, նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի առանցքային տնտեսական գործընկերն է, հիմնական ներդրողը և երկրի էներգետիկ և պարենային անվտանգության հուսալի երաշխավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր