Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին          Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել       Բաքու թռչող ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացի է մահացել    

22 մայիս 2025 12:01

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվելՄայիսի 21-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Opel» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մայիսի 22-ին, ժամը 00։15-ին: Ավտոմեքենան այրվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր