Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների          Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին նշանակել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ       ՀՀ-ն վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում իր հանձնառությունը    

22 մայիս 2025 20:00

Տեսանյութ.Արդյոք մինչև նոյեմբեր հայտարարագիր չլրացնելու դեպքում կլինեն քրեական վարույթներ, ինչ հնարավորություն կունենան կենսաթոշակառուները

Տեսանյութ.Արդյոք մինչև նոյեմբեր հայտարարագիր չլրացնելու դեպքում կլինեն քրեական վարույթներ, ինչ հնարավորություն կունենան կենսաթոշակառուներըՄոտ 57,675 քաղաքացի լրացրել են հայտարարագիրը:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք  քրեական վարույթով կանցնեն այն քաղաքացիները, ովքեր մինչև նոյեմբերի մեկը չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը Հակոբյանն ասաց.
«Իհարկե պետական եկամուտների կոմիտեն  չէ այն կառույցը, որն այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում,  մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ՝ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ»:

Իսկ, թե ինչպես պետք է կենսաթոշակառուները լրացնեն հայտարարագիրը ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ նրանց համար այն կիրականացվի ավտոմատ կերպով և նրանք եթե ցանկություն ունենան ճշգրտումներ կանեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր