Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել    

26 մայիս 2025 09:30

Թուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել

Թուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծելԹուրքիան մտադիր Է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»։

Աղբյուրը նշել է, որ Անկարան Սիրիայի իշխանություններին օգնություն կցուցաբերի բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում:

«Աղբյուրները նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում կստեղծեն ռազմաօդային և ռազմածովային բազաներ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար»,-հաղորդել է հրատարակությունը։

Պարբերականի  տվյալներով՝ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Սիրիայում հինգ երկրների, այդ թվում ՝ Թուրքիայի կանոնավոր հանդիպումներ են անցկացվում, որոնք քննարկում են խմբավորման դեմ պայքարի մեխանիզմը: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե ուրիշ որ երկրներն են ներգրավված բանակցություններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր