Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մայիս 2025 12:17

Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ

Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի  թեմայի շուրը, հայտնում է Times of Israel-ը՝ Channel 12 հեռուստաալիքին հղումով:

Ըստ հեռուստաալիքի՝ կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական ​​լուծման հասնել իրանցիների հետ։

«Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ շահագրգռված է համաձայնության հասնել, որը կծառայի երկու կողմերի շահերին:

Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն Իրանին հարվածելու կողմնակից է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր