Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 30-ի համար          Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ-ական շերտերում․«Հրապարակ»       «Շիշ բռնող»-ին ու նախարարին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»    

29 մայիս 2025 17:32

Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա

Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրաԱյսօր կառավարության նիստի ժամանակ երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան»: Այս մասին գրել է ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

«Չենք ուզում մանրամասն անդրադառնալ այս հերթական խայտառակությանը, որն արդեն առաջացրել է հավատավոր ժողովրդի ցասումը՝ արտահայտում գտնելով մեկնաբանությունների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով:
Միայն ցանկանում ենք տանել զուգահեռ և նշել, որ հենց այս օրերին Շվեյցարիայում տեղի է ունենում Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Վերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:
Բնականաբար միջազգային մասշտաբներ ընդգրկող սույն համաժողը մեծ դժգոհություններ, վրդովմունք ու անհանգստություններ է առաջ բերել թշնամի երկրում՝ Ադրբեջանում, և նույն ժամանակամիջոցում երկրի գլխավոր դավաճանը հավանաբար ևս վրդովմունք ապրելով՝ նմանօրինակ հարձակում սկսեց եկեղեցու դեմ»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր