Սպիտակում օձի խայթոցով երկու երեխա է հիվանդանոց տեղափոխվել          Հուլիսի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 մայիս 2025 21:00

Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների դեմ Նիկոլ Փաշինյանի գրառումը Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն է

Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների դեմ Նիկոլ Փաշինյանի գրառումը Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն էՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների դեմ Նիկոլ Փաշինյանի գրառումը հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը

Հայտարարության մեջ նշվում է՝ 

Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։

Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնելի ծանրագույն հանցանք։

Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր