Կրшկոցներ Երևանի Վարդանանց փողոցում գործող գարեջրատան դիմաց, հայտնաբերվել է ինքնшձիգի մի քանի պարկnւճ          Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 2-ի համար    

31 մայիս 2025 23:55

Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից

Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերիցԹուրինջ։ Թուրինջը հարուստ է վիտամին C-ով, օգնում է ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից, ամրացնել իմունային համակարգը, արագացնել նյութափոխանակությունը։ Թուրինջը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, օգնում է դիաբետի դեպքում։

Ձմերուկ։ Ձմերուկն 90 տոկոսով ջրից է բաղկացած։ Այն օգնում է ազատվել տոքսիններից ու ճարպերից։ Բացի այդ՝ ձմերուկն ամինաթթուներ է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Հապալաս։ Ամենաշատ ամինաթթուներ պարունակող հատապտուղներից մեկն է, որն օգնում է լավացնել առողջությունը, նվազեցնել ճարպի քանակը, իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հապալասը հարուստ է նաև վիտամին C-ով։ Նախաճաշին կարող եք հապալասը համադրել վարսակի փաթիլների ու ընդեղենի հետ։

Խնձոր։ Խնձորն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, նվազեցնել ածխաջրերի կուտակումը ճարպերի տեսքով։ Խնձորը նաև բջջանյութի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Նախաճաշին խնձորը կարող եք համադրել մի բուռ նշի հետ։

Ելակ։ Հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով։ Այն քիչ քանակով կալորիաներ է պարունակում՝ մեկ բաժակ ելակը մոտավորապես 49 կալորիա է պարունակում։ Բջջանյութի ու քիչ քանակով կալորիաների համադրությունը հնարավորություն է տալիս սննդարար նյութեր ստանալ, այրել որովայնի հատվածում կուտակված ճարպերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր