ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»
.jpg)
Սա վկայում է մեկ բանի մասին. ՔՊ-ում սրբության, հավատքի եւ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարգանքի նշույլ արդեն չի մնացել։ Այն, ինչ պետք է անհանգստության եւ հանրային ներողության առիթ դառնար, կուսակցության ներսում վերածվել է սեղանի շուրջ ծաղրի թեմայի։
Հիշեցնենք, որ Փաշինյանի գրառումը՝ «սրբազանի քեռու կնոջը» վերաբերող, հասարակության մեծ հատվածի շրջանում գնահատվեց խիստ քննադատորեն։ Շատերը չեն հավատում, թե վարչապետն է հեղինակը այդ գրառման՝ մտածելով, թե կոտրել են նրա էջը:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ երեկ կրկին հիշեց, որ եկեղեցու ֆինանսական միջոցները պետք է ստուգվեն, եւ եկեղեցին պիտի հաշվետու լինի պետությանը: Մինչդեռ, ըստ ՀՀ Սահմանադրության, Եկեղեցին գործում է պետությունից անջատ:
Կարճ ասած՝ Սեւանի առանձնատանը ծավալված «կատակների» տրամաբանությամբ կարելի է եզրակացնել՝ ոչ թե պատահական էր վարչապետի գրառումը, այլ համակարգված մոտեցման արտահայտություն։ ՔՊ-ի համար այլեւս ամոթալի չէ ոտնահարել ազգային ու հոգեւոր արժեքները, եթե դրա միջոցով հնարավոր է ուշադրություն շեղել երկրի հրատապ խնդիրներից»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 03․ 06․ 25 թ համարում։