Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

04 հուն 2025 13:01

Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները հակասում են Իրանի սկզբունքներին

Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները հակասում են Իրանի սկզբունքներինԻրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների միջուկային համաձայնագրի առաջարկները Իրանի դեմ են։ Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ փոխանցում է ТАСС-ը։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում, ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին», - ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր