Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Այժմ, ըստ Bloomberg-ի, Մասկի կարողությունը գնահատվում է 334,5 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ նա դեռևս առաջին տեղում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության, վնասը կարող է զգալիորեն մեծանալ, եթե ԱՄՆ նախագահը խզի Մասկի կառավարական պայմանագրերը՝ զրկելով Tesla-ին և SpaceX-ին եկամտի մի մասից:
Գործակալությունը նշում է, որ միլիարդատերը Թրամփի նախագահական ժամկետի առաջին ամիսներին ն ուներ գրեթե 500 միլիարդ դոլար:
Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:
Երեկ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։