Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեին

«Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի՝ «գործարք կնքելու» համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորությունն ունեն»,-գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցկայքում։
Թրամփի խոսքով՝ հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։
«Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ։ Աստված օրհնի բոլորիդ»,-ասել է նա: