Տեսանյութ.Փոթորիկ և աննախադեպ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում          Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների միջոցով       Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Viano»-ն և «Opel Astra»-ն    

13 հուն 2025 18:05

Արարատյան Հայրապետական թեմը աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Արարատյան Հայրապետական թեմը աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին ԵրկրորդինԱրարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել և աջակցություն հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին»․ Եղիշե

Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը, հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Վեհափառ Հայրապետին՝ ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

«Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Տեր Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տե՛ր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր