Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով          ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում       Երևանում «Honda»-ն շրջվել է և բռնկվել․ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն    

14 հուն 2025 14:17

Հռոմի պապը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Հռոմի պապը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերելՀռոմի պապ Լևոն XIV-ը Իրանին և Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղությանը։ 

Այս մասին հայտնում է Vaticannews-ը՝ մեջբերելով Պապի խոսքերը։

«Այս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության»,-ասել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։

Հռոմի պապը շեշտել է, որ ավելի անվտանգ, միջուկային սպառնալիքից զերծ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով՝ արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա հիմնված տևական խաղաղություն ստեղծելու համար։ 

«Ոչ ոք երբեք չպետք է սպառնա մեկ ուրիշի գոյությանը. բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղության գործին՝ բացելով հաշտեցման ուղիներ և խթանելով լուծումներ, որոնք երաշխավորում են բոլորի անվտանգությունն ու արժանապատվությունը»,-ընդգծել է Հռոմի պապ Լեոն XIV-ը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր